ԵՊՀ-ն ներառվել է աշխարհի լավագույն 1000 բուհերի շարքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ԵՊՀ

«QS Word Univercity Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև ՀՀ բուհ. Երևանի պետական համալսարանն աղյուսակում զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է տարբեր վարկանշային ցուցակներ՝ տարածաշրջանային, ոլորտային, համալսարանական մասնագիտական ուղղվածության և այլն, որոնք վերջնական արդյունքով ներկայացվում են «Word Univercity Ranking» աղյուսակում:

Հավելենք, որ յուրաքանչյուր տարի հրապարակվում է վարկանշային երեք խոշոր աղյուսակ՝ «QS Word Univercity Ranking», «Times Higher Education World University Rankings » և «Academic Ranking of World Universities (ARWU) by the ShanghaiRanking Consultancy»: ԵՊՀ-ն ներառվել է միայն «QS Word Univercity Ranking»-ի աղյուսակում. մյուս երկուսում ՀՀ բուհեր չկան:

--00--ԱԹ