Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր երիտասարդները գան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

․

Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Արարատի մարզում են եղել։

Ինչպես տեղեկացրին «5165» շարժումից, նրանք նախ Արարատ քաղաքի բնակիչներին են ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետություն կերտելու իրենց տեսլականը, որից հետո շրջել են նաև Ազատավան գյուղում։

«Անհատական և ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը կարևորեց հունիսի 20-ի ընտրություններին պարտադիր մասնակցությունը, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նա նաև հավելել է. «Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան և երկիրը փորձեն հանել ներկայիս վատ վիճակից: Նոր ձևավորվող ուժերի համար միշտ շատ դժվար է, քանի որ նրանց փորձում են գնել, պաշտոն առաջարկել, փոխել, փչացնել: Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել, քանի որ այն, ինչ եղավ ինձ հետ ամենացավոտն էր, հիմա ինձ ցավեցնելը հեշտ չէ»:

«5165» շարժման քարոզարշավի հաջորդ կանգառը եղել է Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս