Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների գործիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

․

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը հանդիպեց քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին՝ լսելու առկա հնարավորությունների ու գործունեության հետ կապված մարտահրավերների, ինչպես նաև այս պահին Հայաստանի հասարակության համար առավել արդիական հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները»,- գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ