Նիկոլի անմեղսունակության պատճառով հանցագործները հայտ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Հայաստանին զրկել են, Հայաստանը հնարավորություն չունի այս պահին զբաղվելու Արցախյան հարցով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նա նաև ավելացրեց, որ պարտության ներքին գզվրտոցի և անկայունության պատճառով Հայաստանը անմեղսունակ է դարձել՝ չկարողանալով լուծել իր խնդիրները, սահմանների անվտանգությունն ու արտաքին մյուս մարտահրավերները։
 
«Փաշինյանի և իշխանության անգործության, անմեղսունակության պատճառով հանցագործներն այսօր քաղաքական հայտ են ներկայացրել, այն դեպքում, երբ դրանք հիմա պետք է դատապարտված լինեին ու նրանց հավակնությունները պետք է հեգնանքի արժանանային»,-հավելեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։