Փաշինյանի հավաքին Գյումրիում ահռելի թվով ոստիկաններ ու բերված մարդիկ էին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի ընթացքում չկար ոչ մի արտառոց բան, ինքն էր՝ իր համակիրներով կամ բերված մարդկանցով, ոստիկանների հսկայական թվաքանակով, ասաց իր սովորական ասելիքներն ու հեռացավ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նրա խոսքով՝ Գյումրին ընդվզելու խնդիր չունի, Գյումրին միշտ ընդդիմադիր է եղել բոլոր իշխանությունների օրոք, առավել ևս այս պարագային, երբ խոսքն այսպիսի ձախողված կառավարության մասին է, ամեն ասպարեզում ձախողված։ Եթե բոլորն ասում են, որ ժողովուրդը նրա հավաքին քիչ էր, ես ասում եմ, որ նույնիսկ շատ էր, քան պետք էր:

«Ես մտահոգված եմ այն հռետորաբանությամբ, այն բառապաշարով և այն մթնոլորտով, որով ընթանում է քարոզարշավը։ Դա պետք է բացառել, ի դեպ, բոլորի կողմից»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: