Լավրովը հուշում է, որ Արցախի կարգավիճակի համար հնարավորությունների պատուհան կա․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգարմյան ալիքում գրում է․

«Երկու օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է լուծվի, բայց դրա համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ապահովի  հայերի և ադրբեջանցիների կողք կողքի ապրելը: Մի երկու-երեք տարի հետո, եթե մենք նման կյանք ապահովենք, կարգավիճակի հետ կապված բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդքան բարձր մակարդակի վրա Արցախի ապագա կարգավիճակի հարցը բարձրացվում է պատերազմից հետո առաջին անգամ: Բայց ահա թե ինչն է կարևոր. Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս հայտարարությունը: Դրանից կարելի է երկու եզրակացություն անել. Առաջին ՝ կան որոշ պայմանավորվածություններ, որոնցում Նիկոլը, որպես բանակցություններում «հոգեկան» հիվանդ անձ, չունի սուբյեկտայնություն, և երկրորդ ՝ Լավրովը ցույց է տալիս, որ Արցախի կարգավիճակի համար կա հնարավորությունների պատուհան:

Այստեղ կարևոր է հասկանալ, ինչպես Լավրովի կողմից այս թեզը բարձրաձայնելու համար ընտրված ժամանակը, այնպես էլ հայկական կողմից արձագանքի բացակայությունը շեշտում են, որ այս որոշումը չի ենթադրում Նիկոլի մասնակցությունը դրա մշակմանը: Սա Հայաստանի ապագա կառավարությանը ավանսն է:

Մինչդեռ Նիկոլը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի միջոցով, մոտ է Ալիևի հետ վերջնական համաձայնագրին՝ ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու մասին: Փաստարկները, որոնք նա բարձրաձայնել է բանակցությունների ընթացքում, հետևյալն են. Հայաստանի ցանկացած այլ կառավարություն կստիպի ձեզ հետ կանչել զորքերը միջազգային ճնշման ներքո, և ինձ որպես գործընկեր պահելով՝ դուք կստանաք քարտ բլանշ՝ ընտրություններից հետո ստորագրելու ցանկացած փաստաթուղթ և կատարելու բոլոր բանավոր համաձայնությունները, որոնք դուրս են նոյեմբերի 9-ի համաձայնագրից»:

--00--ԱՀ