Մոսկվան ակնկալում է, որ ԼՂ-ում ականազերծման գործընթացը կարագանա. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետհակամարտային ականազերծման գործընթացը կարագացվի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր ամենշաբաթյա հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք հուսով ենք, որ ականազերծման այս գործընթացը կարագացվի»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ տարածքների ականազերծումը զինված հակամարտությունների ամենից դժվար վերացվող և վտանգավոր խնդիրներից է:

«Ռուսաստանը զգալի ներդրում է անում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետհակամարտային ականազերծման գործընթացում»,- ասել է նա: 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է` Մոսկվան հուսով է, որ մոտ ապագայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի` ԼՂ հարցով աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքները: 

--00--ԱԹ