Տեսեք՝ ովքեր են Պնախարարն ու ԳՇ պետը, նրանք ի վիճակի չեն արդիական բանակ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

«Ես այլ պատկերացում ունեմ տնտեսության զարգացման մասին, քան երկիրը բաց հանքավայրի վերածելն է, որովհետև Հայաստանը տեխնոլոգիական երկիր դառնալու պոտենցյալ ունի, բայց մեր ներկա և նախկին իշխանությունները ի վիճակի չեն կառուցել ժամանակակից պետություն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԼՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ 

Նա նաև ավելացրեց, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետն ի զորու չեն արդիական բանակ ստեղծել, ինչը մեզ օդ ու ջրի պես պետք է։ 

Խոսելով ներկայիս իրավիճակի մասին՝ Խաժակյանը կարևորեց այլընտրանքի անհրաժեշտությունն ու համերաշխության գաղափարը՝ հույս հայտնելով, որ իրենք կկարողանան քաղաքացիներին հասցնել այդ մեսիջը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս