Վայքի մանկապարտեզում թունավորված 11 երեխաները դեռ բուժում են ստանում ԲԿ-ում․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

թունավորում

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10-ը երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով:

Միևնույն ժամանակ հունիսի 9-ի դրությամբ Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով՝ թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։

--00—ԼՄ