«Մատս մի՛ ջարդի»․կառավարության դիմաց լարված է․ ոստիկանները և ցուցարարները քաշքշում են իրար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Այսօր մի խումբ քաղաքացիներ կառավարության դիմաց բողոքի ակցիա են արել՝ պահանջելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ակցիայի ժամանակ կառավարաության տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների և ցուցարների միջև հրմշտոց է եղել, երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ցուցարարներից մեկին։

«Մատս մի՛ ջարդի, մատս մի՛ ջարդի»,-բղավել է բերման ենթարկված ցուցարարներից մեկը։

Արդյունքում մի քանի ցուցարարներ ոստիկանական մեքենաներով բերման են ենթարկվել։ Ակցիան ավարտվել է։

 --00—ԼՄ