Երևանում, Գյումրիում ու Վանաձորում հուլիսի 1-ից կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Հուլիսի 1-ից կառավարության որոշմամբ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվում։ Դրանք կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով:

Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու նպաստառուներն, ովքեր կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ:

--00--ԿԿ