Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրոպայի առաջնության խաղերին․ Կանդելակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Սպորտ

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հայտնել է, որ մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն, այնուամենայնիվ, հավատարմագրվել է Եվրոպայի առաջնության խաղերին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-ին։ Նախանձողներ, վստահ եմ՝ դուք դեռ քնած եք։ Հավանաբար հենց այս պատճառով ձեզ մոտ կյանքում ոչինչ չի էլ ստացվում։ Իսկ մենք աշխատում ենք, ինչպես միշտ։ 24/7 ռեժիմով։

Մերոնց չենք դավաճանում, հեռուստաալիք ենք ստեղծում, աջակցում ենք սպորտն այնպես, ինչպես երազում անգամ չեք տեսել»,- գրել է Կանդելակին իր Telegram ալիքում։

Հավատարմագրումը ստանալու համար լրագրողը պետք է Եվրո-ն ընդունող բոլոր երկրների կողմից հաստատում ստանա։ Ադրբեջանը, որտեղ անցկացվելու է մրցաշարի մի հատվածը, ավելի վաղ արգելափակել էր Առուստամյանին, ինչի արդյունքում Նոբելը հավատարմագրում չէր ստացել։

Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 11-ը Եվրոպական 11 քաղաքներում։ Բաքուն խմբային փուլի 3 և քառորդ եզրափակչի 1 հանդիպում կընդունի։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս