Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 76 դեպք․ մահացել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 460 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 76-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է  214 857 (+207) մարդ, այս պահին բուժվում է 3033 (-96) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5570 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4478 (+4), իսկ այլ պատճառներով՝ 1092 (+1):

Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ:

--00--ԱՀ