«Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

«Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր՝ հունիսի 9-ին, անմիջական քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում։  Այս մասին տեղեկանում ենք դաշինքի տարածած հաղորդագրությունից։

«Դաշինքի թեկնածուները եւ աջակիցները երթով անցել են քաղաքների մարդաշատ վայրերով, կոչ արել ճիշտ ընտրություն կատարել հունիսի 20-ին՝ քվեարկել  «Ազատ Հայրենիք» դաշինքի օգտին։

Քաղաքացիները դիմեցին դաշինքի ղեկավարներին իրենց առավել հուզող հարցերով, առավել հաճախ՝ Հայաստանի անվտանգության վերականգնման եւ Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Հանգամանորեն ներկայացվեցին «Ազատ Հայրենիքի» մոտեցումները, մասնավորապես՝ միակողմանի արտաքին կողմնորոշման հաղթահարումը, ռազմական պոտենցիալի վերականգնումը եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ