«Մութ ու ցուրտ» Հայաստանը հաղթեց, բայց 96-ին կորցրինք թելադրողի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Արտաքին պարտքն անընդհատ աճում է, Հայաստանը գերծանրաբեռնված է, տարին փակվելու է պարտք-ՀՆԱ հարաբերակցության 63-64 տոկոսով, ինչը օրենքի խախտում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ 

Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ բյուջետային միջոցների զգալի մասը գնում է պարտքի սպասարկմանը, այսինքն բյուջեի 1/10-ը։ Պարտքային բեռը բավականին մեծ է, Հայաստանի պես երկրները չեն կարող առանց պարտքի ապրել, ուղղակի այդ պարտքը պետք է կառավարելի լինի։ Այս պահին այդ կառավարելիությունը վտանգված է։ 

Պատգամավորի թեկնածուն նաև մտահոգություն հայտնեց գնաճի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանն աղքատանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։