Փաշինյանը վերջին պահին բոլորին «քցելու» է ու փախչի․ Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Նիկոլ Փաշինյանը վերջին պահին բոլորին գցելու է կրակն ու փախչի, եթե կհաջողվի, իհարկե։ Մարտի 1-ին դա հաջողվեց, վստահ եմ՝ այս անգամ չի հաջողվի։ Սրա մասին թող առաջին հերթին մտածեն իր ամենամոտ շրջապատի մարդիկ, որոնք էլ հենց պատասխան են տալու այս ամենի համար: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան»  կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը վախկոտ է, նա դա արդեն ցույց է տվել․ փախել է բանակից, փախել է Մարտի 1-ից։ «Ինքը ստեղծում է կոնֆլիկտներ, հետո՝ փախչում։ Ինքը միշտ ջրից չոր է դուրս եկել, մինչև հիմա, համենայնդեպս, այդպես է եղել։ Ինչպես կլինի հունիսի 21-ից հետո, ժամանակը ցույց կտա, կարծում եմ՝ մեր քաղաքացիները կունենան բավարար գիտակցություն 2-րդ անգամ չընկնելու նույն սարդոստայնի մեջ, որը բավական վտանգավոր և թունավոր է»,-ասել է Ղազինյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: