ՄԻՊ-ն ու ԿԸՀ-ն քննարկել են ընտրական իրավունքի մասով օմբուդսմենին հասցեագրված բողոքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ընտրական գործընթացը դիտարկող աշխատանքային խմբի անդամները հունիսի 8-ին հանդիպում են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ-ը։

Քննարկվել են նախորդ ընտրությունների ժամանակ Պաշտպանին հասցեագրված բողոքները, լուծման տարբերակները, որոնք հնարավորություն կտան ավելի արագ կարգավորել առաջիկա ընտրությունների ժամանակ առաջացած խնդիրները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով կարևորել է համագործակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։

Հանդիպման ժամանակ ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները։

--00—ԼՄ