Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեի բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Արցախ շինարարություն

Շարունակվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում գտնվող թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից թվով 8-ը 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքերը 1, 2, 3, 4 սենյականոց։

Ներկա դրությամբ իրականացվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։

Բազմաբնակարան շենքերը կառուցվում են Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Շինարարությունը իրականացնում են «Էլնարտի» և «Գարանդ Ստրոյ» ՍՊ ընկերությունները։

Բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջ։

Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

--00--ԱԹ