Ադլերում սպանվել են ազգությամբ հայ դատական կարգադրիչներ. կրակողը նույնպես հայ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

ոստիկանություն

Ադլերում՝ Պրոսվեշչենիայի փողոցում, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի զոհերն են դարձել երկու դատական կարգադրիչներ: Այս մասին հայտնում է Կոմերսանտը: Տեղում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Կրակող ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:

Մահացածները եղել են 35 և 36 տարեկան: Նրանք ժամանել են իրենց փոխանցված հասցեով՝ տան քանդման հետ կապված խնդրով: Տան տերը կրակ է բացել նրանց վրա: Նախնական տվյալներով ՝ կրակողի անունը Վարդան Քոչիյան է, նա 61 տարեկան է, կրակ է բացել չգրանցված ատրճանակով:

Վերջինիս մոտ ժամանել են երեք կարգադրիչներ, մահացածները Մակիվասյանն ու Ազյազյանն են, երրորդ կարգադրիչը չի տուժել: Կրակողն ինքն է հայտնել սպանության մասին և հանձնվել ոստիկանությանը:

 

--00--ԱԹ