ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին: Բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի երկու բնակիչ Կոճոռ թաղամասի հարակից դաշտավայրից ապամոնտաժել և գողացել էին Հրազդանի համայնքապետարանին պատկանող 75 մմ տրամաչափի մոտ 125 մետր երկաթյա խողովակ:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին:
Պարզվել է, որ հունիսի 1-ին նրանցից մեկի «JSB» մակնիշի տրակտորով քանդել, ապամոնտաժել էին խողովակները և տեղափոխել մյուսին պատկանող չգործող սննդի օբյեկտի տարածք:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
--00—ԼՄ