Նախօրին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ չի մարվել․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

Երեկ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ չի մարվել: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 9-ին, Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի երկու ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։

--00—ԼՄ