ԱՀ նախագահը պարգևներ է հանձնել զոհված ՀՀ ոստիկանության ծառայողների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ միասին այցելել է ՀՀ ոստիկանության N զորամաս և հանդիպել Արցախյան երրորդ պատերազմում զոհված և հետմահու պետական բարձր պարգևների արժանացած ոստիկանության 43 ծառայողների ընտանիքների անդամների հետ։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտննում են, որ Հարությունյանը զոհված ոստիկանների հարազատներին է հանձնել պետական պարգևները և հայտնել նրանց իր խորին ցավակցությունն ու զորակցությունը։

«Շնորհիվ մեր հերոս տղաների՝ Հայրենիքի փրկված հատվածում մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար և մեր երեխաներին դաստիարակել նրանց մարտական ու հայրենասիրական ոգով», - նշել է ԱՀ նախագահը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանը զորամասում մասնակցել է զոհված ոստիկաններին նվիրված փառքի սրահի բացման արարողությանը և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Նախագահին ուղեկցում էր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

--00--ԱՀ