Ուրեմն Քոչարյանն ինքն իր գիրքը չի գրել, եթե հերքում է Մեղրիի միջանցքի մասին քննարկումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Եթե Ռոբերտ Քոչարյանը հերքում է, որ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Մեղրիի միջանցքի հարցը, ուրեմն իր գիրքն ինքը չի գրել։ Այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ 

«Այդ տարբերակը հոկտեմբերի 27-ից հետո ես եմ կանխել, պատմությունը մի օր դրա մասին կխոսի», - ասել է նա։ 

Արամ Սարգսյանը նաև անդրադարձել է Վազգեն Սարգսյանի անվան մասին խոսակցություններին՝ նշելով, որ սպարապետի անունը «շահագործում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը»։

Ըստ նախկին վարչապետի, հանրապետության առաջին նախագահը երբեք էլ չի ցանկացել լուծել Ղարաբաղի խնդիրը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։