Կամ ղժղժացողի հետևից են գնում, կամ երկրի համար սուսուփուս զոհվում․ պարտված ապրելը պատիժ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ 24TV-ի եթերում զրուցել  ենք հասարակական կյանքի խնդիրներից ու ձևավորված քաղաքական ու սոցիալական շերտավորումներից:  

«Կա՛մ ղժղժացողի հետևից են գնում, կա՛մ երկրի համար սուսուփուս զոհվում. հարկադրված պարտված ապրելը պատիժ է»,- նշել է Ամալյանը:

Անդրադառնալով երկրում ստեղծված հասարակական ու քաղաքական ճգնաժամին և այդ իրավիճակին իբրև լուծում առաջադրված խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ երգիչը քաղաքացիական բախումների վտանգ է տեսնում և հորդորում է զերծ մնալ բախումներից, քանի որ այն մեր պետության վերջը կլինի:

«Մի «ոչ մի բան» ունենք վերևում, որը հաստատ կհրճվի, երբ տեսնի իր համար կռիվ են անում․ էդ հաճույքը չպատճառենք, նոր զոհերի պատրաստ չենք: Պետականության ամենամեծ պահպանումը կլինի քաղաքացիական բախումներին անտարբեր մնալը: Ավարտենք այս վերջին շրջանի ատելաբարո մթնոլորտը, անցնենք մարդկային շփումների և վաստակենք իրական խաղաղություն: Զոհված տղաները պատիժ չեն, պարտության հետ պարտադրված ապրելն է պատիժ, որովհետև ոնչնությունն է առաջնորդ: Մեր շքերթը մեզնից գողացան «ոչ մի բաները», որոնք ատում էին շքերթը, բանակը, զոհված տղուն, և որպես երևույթ վերացրեցին: Ոմանց երազանքը մեր բանակ չունենալն է, որ հավի նման մորթվենք, բայց այդ ոմանք շուտով չեն լինի: Հաղթանակը չի մահացել, ուղղակի գնացել է մեր մոտից, հուսանք, որ մի օր կհյուրընկալենք»,- ասել է Դավիթ Ամալյանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս