Էդ աննամուսը խիղճ ունի՞, թող իր Աշոտիկին տանի տա, տեղը 20-25 ռազմագերի բերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

1994թ-ի հրադադարից հետո Ադրբեջանում հայ գերիներ չկային, Բաքուն ուղղակի ռիսկ չէր անում նման քայլերի գնալ։ Այդ մասին Աշտարակում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 

«Ես չեմ ասում՝ դիվերսիա չի եղել, կրակոցներ չի եղել, բայց գերինե՞ր։ Դրանից հետո էս աննամուսը ելույթ ա ունենում, ասում է մեր գերիները մեկ-երկու ամիս էլ կհամբերեն։ Էնքան ա լկտիացել, որ իրան շատ բան ա ներվել, էդ էլ կներվի։ Լավ, դա մա՞րդ ա, խիղճ ունի՞, չի՞ հասկանում, որ էդ մարդիկ ինչով են անցել, ամեն օր սպասում են, թե իրենց երբ են բռնաբարելու, սպանելու։ Դե պտի թքես էդպիսի ղեկավարի վրա։ Ես հիմա ասում եմ, թող իրա երեխային տանի տա, քսան-քսանհինգ ռազմագերի բերի։ Իրա համար ի՞նչ տարբերություն, միշտ իր երեխային օգտագործել ա իր փիարի համար», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։