Երևանում 10-ից ավելի երեխաներ մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց. 4-ի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

մանկապարտեզ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։

Երեխաներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ տվյալ մանկապարտեզը հայտնի է «Վինի Պուխ և ընկերներ» անվամբ։ Մանրամասները՝ քիչ ուշ։

--00--ԱԹ