Ֆրանսիան Հայաստանում կգործարկի առաջին լողացող արևային էլեկտրակայանը․ Ժոնաթան Լաքոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

լաքոտ

Հայաստան են ժամանել ֆրանսիական Transénergie ընկերության ներկայացուցիչները Լիոնից՝ Հայաստանում առաջին լողացող արևային էլեկտրակայանը գործարկելու համար։ Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, այս մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ, իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը:

Ծրագրի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի PJN-Consalting ընկերության բնապահպան Ֆիլիպ Ժանը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի ջրավազանների բնապահպանական խնդիրները, օրենսդրական կարգավորումները և այլ հարցեր: Հիմնադրամի մասնագետների հետ այցելել են երեք ջրավազան՝ տեղանքների ուսումնասիրության, կայանի կառուցման և շահագործման նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել Հայաստանում առկա ջրամբարներն ու դրանց վրա լողացող արևային կայանների կառուցման և շահագործման տեխնիկական, ֆինանսական հնարավորությունը, որից հետո կկառուցվի շուրջ 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ՖՎ կայան:

արևային կայան

--00--ԱԹ