Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Հասարակական

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով  շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1560 աճյուն։

--00--ԿԿ