Հրդեհ՝ Նուբարաշենի աղբանոցում. տեղում է 4 մարտական հաշվարկ,ծուխը երևում է Երևանից, Մասիսից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

նկար

Արդեն 2 ժամից ավելի է, ինչ հրդեհի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել «Նուբարաշենի աղբավայրում»։ Ուժեղ կրակն ու ծուխն տեսանելի են Երևանի տարբեր թաղամասերից և Մասիս քաղաքից, գրում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հրդեհաշիջման ծառայողները։

Հրշեջներին օգնում են աղբավայրի աշխատակիցներն ու Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով հրդեհաշիջման անընդհատ հրշեջներին ջուր են մատակարարում քաղաքապետարանի ջրատարները։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն իրենց ավտոմեքենաները չկայանեն, որ հշեջները կարողանան անվտանգ աշխատել։

Ըստ աղբյուրի՝ կրակն ու ծուխը դժվարացնում հրշեջների և աղբավայրի աշխատակիցների գործը, իսկ հրշեջները շատ հատվածներում, վտանգելով իրենց կյանքը, ռետինե խողովակներով ջուր են հասցնում ու մարում կրակի օջախները։ Աղբյուրը հանավական է համարում, որ հրդեհաշիջման աշխատանքը կտևի մի քանի օր, քանի որ տարածքը բավականին մեծ է։

--00—ԼՄ