ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գևորգյան Գեղամի լիազորությունները դադարեցվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Հասարակական

Վերջապես, երկարատև պայքարից հետո հասանելի դարձավ թիվ ԵԴ/13566/02/20 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը: Ուրախությամբ արձանագրեմ, որ հաղթել ենք: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դատարանը մերժել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Դա նշանակում է, որ Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դադարեցվում են:

Սա կարևոր հաղթանակ էր և սա միայն իմ հաղթանակը չէր: Ես շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընկերներին, որոնք իմ կողքին էին այս դժվար պայքարի ընթացքում: Ես շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր լրատվամիջոցներին, պայքարիս ամբողջ ընթացքը լուսաբանելու համար: Սա մեր բոլորիս հաղթանակն է:

Դե իսկ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն պետք է հեռանա»:

--00--ԿԿ