Եթե Տիգրանաշենը հանձվի, ապա Սյունիք գնալու համար պետք է 12 կմ անցնել Ադրբեջանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Էդգար Ղազարյան

Նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի կողմից երաշխավորված անվտանգ ենթակառուցվածքներով պետք է կապվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Նույն այդ կապիտուլյացիոն հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջան է դարձել նաեւ Քելբաջարի շրջանը, այդ կապը պետք է իրականացվի Վայոց ձորի մարզի տարածքով: Այսինքն, Ջերմուկի մոտով պետք է գան Վայքով, Խնձորուտ գյուղով, Խնձորուտ-Զառիթափ ճանապարհով գնան Նախիջևան»,-ասաց նա:

Ըստ Ղազարյանի, եթե Տիգրանաշեն գյուղը հանձվի թշնամուն, ապա Սյունիք և Վայոց Ձոր այցելելու համար պետք է 12 կմ անցնեն Ադրբեջանի տարածքով։

«Ցանկության դեպքում պետք է ունենաս Ադրբեջանի վիզա»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում․

--00--ԱՀ