100 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

ամարաս

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախօրեին 98 ուխտավորի հերթական խմբի համար ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Այդ մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտից  և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է: Այն տեղակայված է Մարտունի շրջանի տարածքում: Ավելի վաղ վանքն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ:

--00—ԼՄ