Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել ձորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

վթար

Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 11:28-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի 40-րդ կմ վրա տեղի ունեցած ավտովթարի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից:

Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի Լիսագորի տեղամասային ջոկի փրկարարները:

Պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Սալի գյուղի բնակիչ Տ.Ղ.-ն (ծնված 1991թ.) իր վարած «Mitsubishi pajero io» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին և նրա ուղևոր ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Ռ.Հ.-ին (ծնված 1992թ.) տեղափոխել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

--00--ԱԹ