Վարչապետն արձակուրդ է տրամադրել Արագածոտնի մարզպետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Գևորգյանին արձակուրդ տրամադրելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:

2. Դավիթ Գևորգյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱԹ