Հայրենիքը ծանր իրավիճակից կարող է ոտքի կանգնեցնել Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Քաղաքական

Կայացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի, ապաև ակտիվի ընդլայնված նիստը, առաջիկա խորհրդարանական ընտրության հետ կապված՝ ձայների զգալի մեծամասնությամբ հստակեցվել է կառույցի դիրքորոշումը։

«Փաստելով, որ ընտրություններում պիտի պահպանվի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը, բացառվեն վարչական ռեսուրսի օգտագործումը, հնարավոր ընտրախախտումները, ապահովվի ընտրական ողջ գործընթացի թափանցիկությունը, գտնում ենք, որ

1․ այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է վերարտադրվեն, քանի որ նրանց ապիկար կառավարման արդյունքում անդառնալիորեն խարխլվել են մեր պետականության հիմքերն ու երկրի անվտանգային համակարգը,

2․ երկրի իրական ընդդիմության դերում տեսնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքները,

3․ մեր հայրենիքը ստեղծված ծանր իրավիճակից կարող է հանել, ոտքի կանգնեցնել, ազգային խարխլված արժանապատվությունը վերականգնել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմվելիք կառավարությունը», - նշվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հայտարարությունում։

--00--ԿԿ