Կարգապահական հանձնաժողովի նիստ՝ ոստիկանությունում․ 5 ոստիկան ազատվել է ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

--00—ԼՄ