Հարյուրավոր զինվորների կյանքեր կփրկվեին, եթե քիթդ չխոթեիր բանակաշինության մեջ․ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հասարակական

«Այսօր Փարաքարում հերթական անգամ հիստերիկացած թուրքին պիտի անդրադառնամ։ Չհամարձակվես ժողովրդին խաբել, այ վիժվածք՝ 2018-ից 2020-ը գնված զինամթերքի 80 տոկոսի գնումների պլանը եւ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ։ Դա էլ չկարողացար անել։ Սելֆիներ անելու համար հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինեցիր առանց հրթիռներ ՍՈՒ-երով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական միության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

«Ո՞նց ես գիշերները քնում՝ իմանալով, որ մեր զինվորների հարյուրավոր կյանքեր կփրկվեին, եթե քիթդ չխոթեիր բանակաշինության մեջ։ Ու սա միայն այս դրվագով՝ մնացած զոհերն էլ են քո խղճին։
Քոնը լաչառությունն է՝ միշտ հիշի դա։ Վայելի արյունոտ իշխանությանդ վերջին օրերը ու մաքրվի հայոց պատմության էջերից»,-գրել է Մամիջանյանը։