Արագածոտնի մարզում Mercedes-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Հասարակական

Երեկ՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած Mercedes մակնիշի  45 DD 045 համարանիշի ավտոմեքենայով  Երևան-Վանաձոր-Տաշիր ավտոճաապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝  բախվել քարերին ու հայտնվել դաշտում: 

Վթարի հետևանքով ուղևոր, Գյումրու բնակիչ, 60-ամյա Ս. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: