Ամենայն Հայոց կաթողիկոսը սուրբ պատարագ է մատուցում Արցախի Ստեփանակերտի Մայր տաճարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Հասարակական

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Ամենայն Հայոց կաթողիկոսը սուրբ պատարագ է մատուցում Արցախի Ստեփանակերտի Մայր տաճարում։ Նայում ու փշաքաղվում եմ։  

Արդեն երեք օր է՝ Վեհափառն Արցախում է, որին կապիտուլյանտն ու թուրքամետների իր թիմը թողել են բախտի քմահաճույքին։ Ազգային եկեղեցին մեր պետության ու ազգի հիմքերից է։ Թեև ակնհայտ է, որ Վեհափառը մտահոգ է, սակայն բուն այցն ու հայրապետական մաղթանքը վստահություն են ներշչնում, որ ազգային ու եկեղեցական ջանքերով վերականգնելու ենք մեր պետականությունն ու Արցախի ամբողջականությունը։ Ես հավատում եմ։

Օհնաբեր կիրակի բոլորիս»։