Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են ։

--00--ԱԹ