Վրաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 832 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

նկար

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում կատարվել է 31 409 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 348 594 դեպք: Ապաքինվել է ևս 624 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 332 304: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, ընդհանուր՝ 4 893:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 167 332 մարդ, օրական՝ 5 791:

--00—ԼՄ