Բալետմայստեր Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

նկար

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 18:00-20:00-ն՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից՝ հունիսի 8-ին, ժամը 12:00-14:00, հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

--00—ԼՄ