Նախօրեին Հայաստանում հաստատվել է վարակման 93 նոր դեպք, 209 մարդ առողջացել է, 2-ը՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

նկար

Հունիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223143 դեպք, որից 214268-ը՝ առողջացած, 4454-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1099797 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 209 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1090 է:

--00—ԼՄ