Բաքուն ցանկանում է, որ ՀՀ-ում Ադրբեջանի պես ավտորիտար ռեժիմ լինի. Սերգեյ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Միջազգային հանրության հայտարարություններից հետո Ադրբեջանի նկատմամբ լինելու են սանկցիաներ, իսկ եթե Միացյալ Նահանգները սանկցիա կիրառի, Ադրբեջանը փխրուն, տնտեսություն չունեցող պետություն է, շատ արագ կարող է փլվել։ Իրենք լավ հասկանում են այս պետությունների հայտարարությունների լրջությունը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ռուսաստանի ռազմական ներկայությունից Ադրբեջանը պետք է հետևություններ անի, նրանք նպատակ ունեն ազդելու Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա: Հայաստանում ընտրություններ են լինելու, և Ադրբեջանը չի ցանկանում, որ մեզ մոտ ժողովրդավարական ընտրություններ տեղի ունենան, որպեսզի հավասարության նշան դրվի Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի և հայկական իրականության միջև»,-ասաց Բագրատյանը։

Հարցին, թե հայ-ադբեջանական սահմանին արևմտյան երկրների խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկն արդյո՞ք չի ազդի  հայ-ռուսական հարաբերությունների վրա, Բագրատյանը նշեց, որ, Ռուսաստանը, ռազմական ներկայություն ունենալով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանին, ճնշման է ենթարկվում Թուրքիայի և թուրքալեզու երկրների կողմից, և չպետք է դիտարկել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը ցանկանում է ունենալ բացարձակ ներկայություն։

«Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության գոտի լինելու համակարգը վաղուց ամրագրված է, այնպես չէ, որ ԱՄՆ ու Ֆրանսիան այս թնջուկը լուծեն, իրավիճակը կփոխվի։ Հնարավոր է նաև, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները համաձայնեն, որ ռուս խաղաղապահները աշխատեն այդ տարածքում, բայց միջազգային մանդատով։ Այս դեպքում ավելի կհզորանան և՛ մեր, և՛ ռուսների դիրքերը:

Իրանի սահմանի հետ իրավիճակը նուրբ է՝ կախված ԱՄՆ-ից։ Մյուս կողմից էլ օր-օրի երկու երկրների հարաբերությունները ջերմանում են․ երկար տարիների արգելքից հետո իրանական նավթ արտահանվեց ԱՄՆ ընդամենը երկու օր առաջ։ Սա նշանակում է, որ սառույցը հալվում է: Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծը անցնում է Հայաստանի Հանրապետության սահմանով, այսինքն՝ Հայաստանի սահմանի խախտումը Իրանը չի ընդունելու և հայկական կողմի հետ համադրվող մոտեցում ունի»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։