Ամբողջ երկրով բացվել է շուրջ 800 շտաբ․ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

նկար

Լրագրողների հետ հանդիպման շրջանակում «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն իսկ բացվել է մոտ 800 շտաբ։ Ըստ նախկին փոխվարչապետի՝ տարածքային շտաբերը բացվել են Խորհրդային Միության ժամանակվա շրջանների վարչական բաժանման սկզբունքով, այլ ոչ թե Հայաստանի ներկայիս մարզերում, իսկ Երևանում կենտրոնական շտաբներ են բացվել վարչական շրջաններում։

Արմեն Գևորգյանը նաև նկատել է, որ 15 օրվա ընթացքում քաղաքացիների շտաբ այցելությունների թիվն ավելացել է, ինչը վկայում է «Հայաստան» դաշինքի նկատմամբ հետաքրքրության մասին։

«Դա ոգևորում է: Մենք վճռական ենք և՛ ագիտացիոն, և՛ կազմակերպչական աշխատանքներն իրականացնել ամենաբարձր մակարդակով՝ առանց խանգարելու մյուս ուժերին: Մենք քաղաքացիներին կոչ կանենք ակտիվորեն մասնակցել և քվեարկել մեր օգտին»,- ասել է նա, ապա հավելել, որ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագրի շրջանակում բազմաթիվ առաջարկներ են ստացվում քաղաքացիներից, և շուտով կսկսվի դրանց քննարկումները՝ ըստ ոլորտների:

--00—ԼՄ