Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 մլն եվրոյով․ Transfermarkt

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Սպորտ

Transfemarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է Ա Սերիայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, համաձայն որի, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 մլն եվրոյով՝ կազմելով 15 մլն եվրո։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի 2020թ օգոստոսից կազմում էր 20 մլն եվրո։ Իսկ առավելագույնը եղել է 2016-2017 թթ, երբ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվել էր 37 մլն եվրո։

Ըստ պորտալի, Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն է, ում տրանսֆերային արժեքը կազմում է 100 մլն եվրո։ Ընդհանրապես, լավագույն տասնյակում միլանյան ակումբը ներկայացված է 6 ֆուտբոլիստներով։

Նշենք, որ Լուկակուն ճանաչվել է Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

--00--ԿԿ