Հայաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 72 դեպք, մահացել է 4 մարդ, ապաքինվել՝ 246-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

նկար

Հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223050 դեպք, որից 214059-ը՝ առողջացած, 4452-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1096581 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3569 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Ունենք 246 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1088 է:

--00—ԼՄ