Իշխանությունը կռվարար կանանց և տղամարդկանց հավաք է կազմակերպում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փոխանակ ներկայիս իշխանությունները ելքեր մտածեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը լուծելու, ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, քայլեր են մտածում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի քարոզարշավը խոչընդոտելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նպատակով մարզերում նշանակվել են հատուկ անձինք, որոնք պետք է հիմնական մրցակիցների քարոզարշավի ժամանակ ճանապարհներ փակեն, կռվարար կանաց ու տղամարդկանց բերեն, որոնք կփորձեն խոչընդոտել նրանց, եւ տպավորություն ստեղծեն, թե ժողովուրդը, բացի այս իշխանություններից, այլ ուժ չի տեսնում:

Օրինակ՝ Շիրակի մարզում այդ հարցերով զբաղվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որն արդեն տարբեր գումարներով ոտքի է հանել մարդկանց եւ պատվիրել, որ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների՝ Գյումրի գալու պարագայում պետք է բողոքի ակցիաներ լինեն: Այդպես է նաեւ մյուս մարզերում, եւ սպասվում է, որ քարոզարշավի 12 օրերը կարող են լարված անցնել:

Հիշեցնենք, որ քարոզարշավը խոչընդոտելու համար վերջերս ԱԺ-ն օրենքի խստացումներ արեց։ Հետաքրքիր է՝ դա կկիրառեն իրենց կողմից վճարված մարդկանց նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ