Ռուս խաղաղապահները ուսումնավարժանք են իրականացրել ԼՂ-ում տեղակայված դիտորդական կետերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

․

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խաղաղապահները, ըստ ծրագրվածի, մարտական պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ են իրականացնում՝ ուսումնավարժանքներ անցկացնելով դիտորդական կետերի ուղղությամբ հնրավոր հարձակումները հետ մղելու համար:

Ազդանշանը ստանալուն պես խաղաղապահները պատրաստ են կարճ ժամկետներում զբաղեցնել սարքավորումներով նախապես համալրված պաշտպանական դիրքերը:

--00--ԱՀ