Ֆարմանյանն իր արխիվից փաստաթղթեր է հրապարակել, վրան` Սերժ Սարգսյանի ձեռագրով շտկումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Ֆարմանյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել: Դրանցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից մեկի տպագիր տեքստն է, որի վրա նա իր ձեռագրով շտկումներ է արել:

«Ձեռագրերը չեն այրվում...

Իմ անձնական մե՜ծ արխիվից է: Նախագահ Սերժ Սարգսյանի ձեռագիրն է: Ավելացված բառերն էլ Շուշիի մասին են... Կարդացեք:

Հ.Գ. Պատմությունը դեռ գրվելու է: Լույսն ու ստվերը իրարից դեռ զատվելու են....»,-լուսանկարին կից գրել է Ֆարմանյանը։

--00--ԱԹ